Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հարցազրույցի փուլ են անցել երեք մասնակից

Հարցազրույցի փուլ են անցել երեք մասնակից
04.04.2014 | 16:24

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ մրցույթի 7 մասնակիցներից հարցազրույցի փուլ են անցել
3-ը` Անդրանիկ Արզումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ